211652_close_icon
views-count1520 դիտում article-date 16:42 12-10-2015

Զինեդին Զիդան. «Բավարիան» դեռ հեռու է ՊՍԺ-ի ու «Ռեալի» խաղամակարդակից

Հանրահայտ ֆրանսիացի ֆուտբոլիստ Զինեդին Զիդանը «Ռեալին» ու ՊՍԺ-ին համարել է 2015/2016 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի գլխավոր հավակնորդներ: «Իմ կարծիքով, այժմ Մադրիդի «Ռեալն» ու ՊՍԺ-ն եվրոպական ֆուտբոլի երկու ուժեղագույն թիմերն են: Փարիզցիները հինգ մատի պես գիտեն իրենց առաջնությունը: Այնտեղ համապատասխան կարգի մրցակիցներ նրանք չունեն: Այնպես որ, ես «Ռեալին» ու ՊՍԺ-ին եմ համարում ՉԼ-ի հաղթողի գլխավոր հավակնորդներ: Միգուցե՝ «Բարսելոնայի» հետ միասին: Իսկ «Բավարիան» դեռևս հեռու է այդ խաղամակարդակից», ասել է Զիդանը:

Նմանատիպ նյութեր