«Բավարիան» Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչում` «Ռեալի» հետ խաղի տոմսերի 200 հազար հայտ է ստացել:
Յուրաքանչյուր ոք, ում հայտ ընդունվի, կստանա խաղի 2 տոմս ձեռք բերելու հնարավորություն` 35-ից 180 եվրո արժողությամբ: Հանդիպումը կկայանա ապրիլի 12-ին:
«Ռեալի» երկրպագուների համար «Բավարիան» հատկացրել է 2800 տոմս: Մադրիդում կայանալիք պատասխան խաղում տոմսերը կվաճառվեն 80 եվրոյով:
Նշենք, որ «Բավարիայի» «Ալյանց Արենա» մարզադաշտը տեղավորում է մոտ 68 հազ. հանդիսական: