Իրանը և Չինաստանը առևտրային շրջանառության ծավալները կհասցնեն տարեկան մինչև 600 մլրդ դոլարի
Իրանում գտնվող Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին ընդունել է այդ երկրի նախագահ Հասան Ռուհանին, հաղորդում է Reuters-ը:
Երկու երկրների նախագահները քննարկել են տնտեսական ու քաղաքական համագործակցությանն առնչվող հարցեր: Ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ ընդլայնելու տնտեսական ու քաղաքական կապերը՝ անվանելով դրանք երկկողմ հարաբերությունների «նոր սեզոն»:
«Մենք երջանիկ ենք, որ պատժամիջոցների չեղարկումից հետո Սի Ցզինպինը այցելել է Իրան»,-ընդգծել է Ռուհանին:
Նա նաև նշել է, որ Չինաստանի նախագայի հետ ձեռք է բերվել համաձայնություն՝ առևտրի շրջանառության ծավալները տարեկան մինչև 600 մլրդ դոլարի հասցնելու շուրջ: