«Յուվենտուսը» ցանկանում է վերադարձնել Մորատային
«Յուվենտուսը» մտադիր է վերադարձնել «Չելսիի» հարձակվող Ալվարո Մորատային:
25-ամյա ֆուտբոլիստը թուրինցիների կազմում երկու մրցաշրջան անցկացրեց, սակայն 2016-ի ամռանը տեղափոխվեց «Ռեալ», որտեղից մեկ տարի անց էլ՝ «Չելսի»:
«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն՝ մեծ հավանականությամբ, ամռանը կլքի ակումբը, որի դեպքում Մորատայի հեռանալու հավանականությունն էլ կմեծանա:
«Յուվենտուսը» ցանկանում է իսպանացուն ձեռք բերել, բայց այս հարցում լուրջ խոչընդոտ կարող է հանդիսանալ Մորատայի աշխատավարձը. վերջինս «Չելսիում» վաստակում է տարեկան 8 միլիոն եվրո. ավելի է, քան՝ «Յուվենտուսի» ամենաբարձր աշխատավարձ ստացող Գոնսալո Իգուաինը (7,5 միլիոն):


