«Ռեալը» հրաժարվեց Մորատային 75 մլն եվրոյով վաճառել «Չելսիին»
Լոնդոնի «Չելսին» չի հրաժարվում «Ռեալի» հարձակվող Ալվարո Մորատային ձեռք բերելու փորձերից:
Լոնդոնցիները ավելացրել են Իսպանիայի հավաքականի խաղացողի համար առաջարկը 60-ից մինչև 75 մլն եվրո, սակայն մադրիդյան ակումբը նորից մերժել է այն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռեալը» Մորատայի հետ պայմանագիրը կերկարաձգի մինչև 2021 թվականը` տարեկան 6 մլն եվրո աշխատավարձով: