8480 դիտում
09:47 31-03-2018
Արմավիր-Երևան երթուղու սպասարկման շուրջ աղմուկը չի դադարում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արմավիր-Երևան-Երևան-Արմավիր երթուղու սպասարկման շուրջ աղմուկը չի դադարում: Այդ երթուղու վարորդները գործադուլ էին արել, քանի որ գծատերերը բարձրացրել էին «օրվա պլանի» չափը՝ 15 հազար դրամից հասցնելով 20 հազարի:
Երթուղին սպասարկող «Գալակտիկա Տրանս Սերվիս» ընկերության ներկայացուցիչ Վարդան Հակոբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, թե այդ ամենի համար մեղավոր է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը, որը ոչ մի քայլ չի անում` երթուղին ապօրինի ուղևորափոխադրողներից ազատելու համար:
«Բիզնեսը զրկվում է իր հիմնական իմաստից` շահույթից: Ու այս ամենը` երթուղում երթևեկող անօրինական փոխադրողների ու համապատասխան պաշտոնյաների հետևողական և դիտավորությամբ ցուցաբերվող անգործության հետևանքով»,- ասել է Հակոբյանը` պնդելով, որ իրենք նախարարություն դիմել են բազմիցս, ներկայացրել փաստեր, բայց ապարդյուն»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
4370 դիտում
09:38 26-10-2016
«Վանաձոր» ԲԿ-ի շուրջ աղմուկը չի դադարում. «Ժողովուրդ»
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2245 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը