4342 դիտում
18:02 23-01-2017
Սպասարկման և ծառայությունների որակի բարելավում. բացվել է կադաստրի պետական կոմիտեի «Արմավիր» սպասարկման նոր գրասենյակ
Այսօր` հունվարի 23-ին, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը և Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այցելեցին կոմիտեի նորաբաց «Արմավիր» սպասարկման գրասենյակ:
Կադաստրի պետական կոմիտեի նախագահը և մարզպետը շրջեցին գրասենյակի տարածքում, զրուցեցին աշխատակիցների հետ, տեղում ծանոթացան աշխատանքային պայմաններին, քաղաքացիների համար պատշաճ և որակյալ սպասարկում ապահովելու հնարավորություններին:
Նորաբաց սպասարկման գրասենյակը հագեցած է ժամանակակից բոլոր հարմարություններով:
Այցելելով կադաստրի պետական կոմիտեի «Արմավիր» սպասարկման գրասենյակ` քաղաքացիները կարող են ստանալ անվճար և սպառիչ խորհրդատվություն կադաստրի պետական կոմիտեի կողմից իրականացվող յուրաքանչյուր գործառույթի վերաբերյալ:
Սպասարկման գրասենյակում գործում են հերթերի կառավարման և վճարման էլեկտրոնային համակարգեր: Գրասենյակում ստեղծված են բոլոր հարմարությունները քաղաքացիներին որակյալ ծառայություններ մատուցելու համար:
Սպասարկման գրասենյակում դիմում ներկայացնելուց, ստորագրությունների իսկության ճանաչմամբ պայմանագիր կնքելուց, ավարտական փաստաթուղթ կամ խորհրդատվություն ստանալուց հետո յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն ունի գնահատելու իրեն սպասարկող աշխատակցի աշխատանքը, ինչպես նաեւ իր դժգոհությունները կամ գոհունակությունը հայտնել ինչպես սպասարկման որակից, այնպես էլ համակարգի ողջ գործունեությունից:
Սպասարկման գրասենյակում տեղադրված նորագույն համակարգին ծանոթացնելիս ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ նախագահ Մարտին Սարգսյանը նշեց, որ այդ համակարգի օգնությամբ քաղաքացին կարող է սենսորային էկրանի միջոցով գնահատել սպասարկման գրասենյակում իրեն տրամադրված ծառայության որակը:
Կոմիտեի նախագահը հավելեց, որ ներդրված համակարգի միջոցով կիրականացվի սպասարկման գրասենյակների` քաղաքացիներին սպասարկող յուրաքանչյուր աշխատակցի գործունեության գնահատման վերաբերյալ ընթացիկ հաշվառում, իսկ յուրաքանչյուր ամսվա վերջին կոմիտեի կողմից կամփոփվի յուրաքանչյուր աշխատակցին տրված դիմումատուների գնահատականները: Այդ գնահատականները կհանդիսանան գրասենյակի աշխատակիցների խրախուսման դրույքաչափի վրա էականորեն ազդող գործոններից մեկը:
Սպասարկման գրասենյակում ներդրված համակարգը և ստեղծված պայմանները թույլ կտան կոմիտեի ղեկավարությանը առավել օբյեկտիվ պատկեր ունենալ կոմիտեի սպասարկման գրասենյակներում մատուցվող ծառայությունների որակի վերաբերյալ:
Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն իր խոսքում հավաստիացրեց, որ տեղի բնակչության համար իրապես անհրաժեշտություն էր նոր և ժամանակակից սարքավորումներով հագեցած կադաստրի սպասարկման գրասենյակի բացումը, ինչը, անշուշտ, մատուցվող ծառայությունները դարձնում է էլ ավելի օպերատիվ և որակյալ:
Այսօր սպասարկման գրասենյակը գործում է պետական սեփականություն հանդիսացող տարածքում:
[b]Տեղեկատվությւան և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
1883 դիտում
13:03 24-10-2014
Վարչապետն այցելել է Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նորաբաց գրասենյակ
2415 դիտում
19:35 03-06-2014
Վարչապետն Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահին
Այս բաժնից
1210 դիտում
21:59 22-12-2024
Գյումրիում վառվել են գլխավոր տոնածառի լույսերը
1177 դիտում
17:10 22-12-2024
Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
1003 դիտում
14:39 22-12-2024
Տիգրան Մկրտչյանը ներկա է գտնվել Հունաստանի ռազմական ակադեմիայի սաների երդման հանդիսավոր արարողությանը