4400 դիտում
09:38 26-10-2016
«Վանաձոր» ԲԿ-ի շուրջ աղմուկը չի դադարում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Վանաձոր» բժշկական կենտրոնի շուրջ տևական ժամանակ է՝ աղմուկը չի դադարում: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ծննդատան բաժանմունքի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Շահվերդյանը դեռևս 2013-ին ծնունդ է ընդունել, որից հետո ծննդկանին նարկոզից դուրս չեկած վիճակում մենակ է թողել և հեռացել, ինչի հետևանքով ծննդկանը արդեն 3,5 տարի է՝ կոմայի մեջ է։ Այս դեպքով քրեական գործ է հարուցվել, որը հետագայում կարճվել է։
Հիվանդանոցը ծննդկանի հարազատներին պարտավորվել էր դրամական փոխհատուցում վճարել։ Ներկայումս ԲԿ-ն քաղհայց է ներկայացրել Դավիթ Շահվերդյանի և անեզթեզոլոգ Ալվարդ Հայրապետյանի դեմ՝ ետ պահանջելով տուժած ծննդկանի հարազատներին վճարված գումարը։ Շահվերդյանը «Ժողովուրդ»–ի հետ զրույցում հրաժարվեց վերը նշված դեպքը մեկնաբանել, ինչպես նաև հորդորեց այն չհամեմատել մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած միջադեպի հետ։ Հիշեցնենք, որ Դ. Շահվերդյանի անունը կապվում է նաև հոկտեմբերի 18-ին նույն ԲԿ-ում ծննդկանի մահվան դեպքի հետ»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
8510 դիտում
09:47 31-03-2018
Արմավիր-Երևան երթուղու սպասարկման շուրջ աղմուկը չի դադարում. «Ժողովուրդ»
2436 դիտում
22:34 29-04-2014
ՄԻՊ-ը մեղադրում է, Սոցապը` արդարացնում. Բյուրեղավանի գիշերօթիկի շուրջ աղմուկը շարունակվում է. տեսանյութ
Այս բաժնից
1870 դիտում
15:37 05-01-2025
2024 թվականին նորոգվել ու կառուցվել է շուրջ 385 կմ ջրագիծ. Դավիթ Խուդաթյան
4873 դիտում
17:11 01-01-2025
Ձյուն չի լինելու․ օրերը տաքանալու են