211652_close_icon
views-count9231 դիտում article-date 13:10 28-03-2018

ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը ցավակցական ուղերձ է հղել Հայաստանում ՌԴ դեսպանին

ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանը ցավակցական ուղրձ է հղել ՀՀ-ում ՌԴ դսպան Իվան Վոլինկինին։ Նրանում ասվում է. «Հարգելի՛ դեսպան. Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների եւ իմ անունից խոր վշտակցություն եմ հայտնում Ռուսաստանի Կեմերովո քաղաքի «Զիմնյայա Վիշնյա» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական իրադարձության կապակցությամբ: Դաժան ու ցավալի հետեւանք ունեցավ հրդեհը՝ խլելով 64 մարդու կյանք, այդ թվում՝ 41 երեխայի: Պարոն դեսպան, փոխանցեք խնդրում եմ մեր ցավակցությունները զոհվածների հարազատներին, ռուս ժողովրդին, Ռուսաստանի Դաշնության իշխանություններին: Հայ եւ ռուս ժողովուրդներն ունեն երկար ժամանակահատվածի ընդհանրական պատմություն: Եվ այս ողբերգությունից էլ տուժել են, այս աղետին էլ զոհ են գնացել ոչ միայն ռուսներ, այլ նաեւ հայեր, այլ ազգերի ներկայացուցչներ: Կատարվածից ցնցվել են եւ ծանր ապրումներ ունեն հատկապես երիտասարդ, պատանի երկրապահները: Անդառնալի է կորուստը, սփոփանքի ոչ մի խոսք չի կարող փարատել որդեկորույս մայրերի վիշտը: Մենք տոկունություն ենք մաղթում զոհվածների հարազատներին, մեր եղբայրական ռուս ժողովրդին, մեր դաշնակից Ռուսաստան պետությանը: Եվ հանգստություն անմեղ զոհերի հոգիներին: Նրանք, անշուշտ, կհայտնվեն դրախտում»:

Նմանատիպ նյութեր