211652_close_icon
views-count12987 դիտում article-date 11:45 05-11-2017

ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել ԵԿՄ վարչության նախագահության անդամ Արա Մինասյանին՝ ծննդյան տարեդարձի կապակցությամբ

Հարգելի՛ Արա Միքայելի. Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների, իմ ընտանիքի եւ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 62-րդ տարեդարձի կապակցությամբ: Յոթանասունհազարանոց երկրապահական ընտանիքի յուրաքանչյուր անդամը հարգում եւ սիրում է Ձեզ որպես հարազատ մարդու: Ե՛վ որպես մարդ, ե՛ւ որպես բժիշկ, ե՛ւ որպես Երկրապահի վարչության նախագահության անդամ ու առողջապահության հանձնաժողովի նախագահ Դուք հարգանք ու վստահություն եք վայելում երկրապահական ընտանիքում: Երեք սերունդների երկրապահները համոզված են, որ առաջին իսկ անհրաժեշտության դեպքում Դուք կանգնած եք յուրաքանչյուրիս կողքին: Անգնահատելի է այն օգնությունը, որ ցուցաբերել է Ձեր ղեկավարած բուժհաստատությունը զոհված, անհայտ կորած, հաշմանդամ, ԵԿՄ անդամ ազատամարտիկների ընտանիքներին: Հարգելի՛ իմ բարեկամ, շնորհավորելով քեզ ծննդյանդ օրվա կապակցությամբ՝ մաղթում եմ քեզ եւ ընտանիքիդ առողջություն, երջանկություն, հաջողություններ: Համոզված եմ, որ մեր ազգաշահ գործակցությունը դեռ երկար պետք է շարունակվի: Ապրիր երկար, եղիր առողջ, Աստված պահապան քեզ, քո ընտանիքին, ամենքիս, լավ մասնագետ եւ մեծատառով մարդ, մեր սիրելի Արա Միքայելի Մինասյան: ԵԿՄ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ, ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ, ԶՈՐԱՎԱՐ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Նմանատիպ նյութեր