Մինո Ռայոլա. Գվարդիոլան վախկոտ շան մեկն է
Ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան, որի հաճախորդներ են հանդիսանում Զլաթան Իբրահիմովիչն ու Հենրիխ Մխիթարյանը, խիստ քննադատության է ենթարկել «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային:
«Գվարդիոլան հիանալի մասնագետ է, բայց որպես մարդ՝ բացարձակ զրո է: Նա պարզապես վախկոտ շան մեկն է:
Նա իրեն պահում է դասական սուրբի պես: «Արեք այն, ինչ՝ ասում եմ, բայց մի արեք այն, ինչ՝ ես եմ անում: Եթե նա այս տարի «Մանչեսթեր Սիթիի» հետ հաղթի Չեմպիոնների լիգայում, նա կընդգծի իր գերազանցությունը որպես մարզիչ, սակայն ես նրան կատեմ:
Գվարդիոլան «Բարսելոնայում» Զլաթանին վստահեցնում էր, որ վերջինս ցանկացած հարցով կամ խնդրանքով կարող է իրեն դիմել, բայց հետո պարզապես սկսել անտեսել խաղացողին: Նա Զլաթանին նույնիսկ չէր բարևում:
Այդպես վարվեց Գվարդիոլան նաև Մաքսվելի հետ, մինչդեռ վերջինս հիանալի տղա է: Դա է պատճառը, որ ես Զլաթանին պարզապես խորհուրդ տվեցի իր «Ֆերարին» կայանի Գվարդիոլայի տեղում», ասել է Ռայոլան: