211652_close_icon
views-count25154 դիտում article-date 18:49 25-03-2018

Ամերիկյան լրատվամիջոցը ռուսական նոր Տու-160 համարել է «ՆԱՏՕ-ի գիշերային ամենավատ մղձավանջը». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ամերիկյան The National Interest ամսագիրը ռուսական Տու-160 արդիականացված ռմբակոծիչը անվանել է «ՆԱՏՕ-ի գիշերային ամենավատ մղձավանջը»: Հանդեսի ռազմական վերլուծաբան Դեյվ Մաջումդարը կարծիք է հայտնե, որ Մոսկվան ստրատեգիական ավիացիայի զարգացման խելամիտ ու մատչելի տարբերակ է ընտրել՝ շեշտը դնելով Տու-160-ի արդիականացման վրա: Ամերիկյան ամսագիրը նշում է, որ ռուսական ինքնաթիռը նոր սերնդի թևավոր հրթիռներ կստանա, քանի որ առաջին հերթին նախատեսված է այդ հրթիռներով մեծ հեռավորության վրա խոցել այն թիրախները, որոնց պահում են օդային տարածքը վերահսկող Հակաօդային պաշտպանության համակարգերը: Այդ հատկանիշով՝ ըստ Մաջումդարի, Տու-160-ը ավելի գերադասելի է, քան ամերիկյան Բ-2 «Սփիրիթ» և Բ-21 «Ռայդեր» ռմբակոծիչները:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր