Ռուսական Տու-22M3 ռմբակոծիչները Սիրիայում գրոհել են ԻՊ-ի օբյեկտները
Այսօր ռուսական հեռահար Տու-22M3 ռմբակոծիչները հարվածներ են հասցրել Սիրիայի Դեյր-Էր-Զոր նահանգում «Իսլամական Պետություն» ահաբեկչական խմբավորման ռազմաբազաներին:
ՌԴ պաշտպանության նախարարությունը նշել է, որ ռուսական ռմբակոծիչները՝ անցնելով Իրաքի տարածքի վրայով, հարվածել են Աբու-Քեմալ քաղաքի մերձակայքում առկա զենքի և զինամթերքի պահեստները, ինչպես նաև ահաբեկիչների հրամանատարական կետերը:
«Ռազմական առաջադրանքը կատարելուց հետո բոլոր ռուսական ինքնաթիռները վերադարձել են տեղակայման օդանավակայաններ», նշված է ՌԴ ՊՆ-ի հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին սիրիական կառավարական զորքերի լիակատար հաղթանակի մասին՝ Դեյր-Էր-Զոր քաղաքում: