211652_close_icon
views-count3783 դիտում article-date 18:44 23-09-2016

Ժոզե Մոուրինյոն իրեն համարել է ֆուտբոլի պատմության մեջ ամենավատ մարզիչը

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նշել է, որ Անգլիայում շատ դժվար է չեմպիոնի տիտղոսը պահպանել: «Կարծում եմ, որ շատ դժվար է տիտղոսը պահպանել: Ոչ միայն «Լեսթերին», այլ` բոլորին: Պատմությունը դա է հաստատում: Պրեմիեր-լիգայի պատմության մեջ քչերն են կարողացել անել դա: Մեկը, բնականաբար, «Մանչեսթեր Յունայթեդն» է: Եվս մի թիմ, որը ղեկավարում էր ֆուտբոլի պատմության մեջ ամենավատ մարզիչը, դա կրկնել է», ասել է Մոուրինյոն: Նշենք, որ բացի «Մանչեսթեր Յունայթեդից», միայն «Չելսին» է Մոուրինյոյի օրոք Անգլիայի Պրեմիեր Լիգայում պաշտպանել չեմպիոնական տիտղոսը (2004/05, 2005/06):

Նմանատիպ նյութեր