12787 դիտում
18:10 25-03-2018
Հավակնորդների մրցաշար. Ամեն ինչ ծայրաստիճան խճճվեց
Բեռլինում կայացավ շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 12-րդ տուրը:
Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը սև խաղաքարերով ոչ-ոքի խաղաց ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ:
Եթե Արոնյանի դեպքում այս ոչ-ոքին մրցաշարային առումով որևէ նշանակություն չունի, ապա տուրի մյուս պարտիաների արդյունքները ծայրահեղ խճճեցին մրցաշարային իրավիճակը:
Մինչև այս տուրն առանց պարտության ընթացող ամերիկացի գրոսմայստեր Ֆաբիանո Կարուանան, որը միանձնյա առաջատարն էր, և նրան հետապնդող ադրբեջանցի Մամեդյարովը համերաշխորեն պարտություններ կրեցին:
Կարուանան սևերով պարտվեց ռուսաստանցի Կարյակինին, որը ոչ այնքան հաջող մեկնարկից հետո՝ 2 պարտություն, այնպիսի թափ հավաքեց, որ ետնապահների շարքերից հասավ Կարուանային՝ 4 հաղթանակ տանելով և այժմ ամերիկացու հետ առաջատարն է:
Իր հերթին Մամեդյարով սպիտակներով պարտվեց չինացի Դին Լիրենին, որի համար էլ սա առաջին հաղթանակն էր և չինացին էլ միացավ չեմպիոնի համար պայքարին:
Արդյունքում՝ մրցաշարի ավարտից 2 տուր առաջ հաղթողի համար պայքարում զարմանալի ինտրիգ առաջացավ: Միանգամից հինգ գրոսմայստեր հավակնում են չեմպիոնի կոչմանը: Նույնիսկ դժվար է պատկերացնել, թե ինչ է սպասվում եզրափակիչ տուրերում: Յուրաքաչյուր պարտիա եզրափակչի կարգավիճակ է ունենալու, ամեն միավորը ոսկու արժեք կստանա:
Վերջին ճակատամարտերից առաջ այսօր մրցաշարում հանգստյան օր է:
[b]Հավակնորդների մրցաշար, 12-րդ տուր
[/b]
Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) - Լևոն Արոնյան (Հայաստան)՝ 0.5:0.5
Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)՝ 1:0
Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - Ուեսլի Սո (ԱՄՆ)՝ 0.5:0.5
Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան) - Դին Լիրեն (Չինաստան)՝ 0:1
[b]Մրցաշարային դրությունը 12-րդ տուրից հետո. [/b]Կարյակին, Կարուանա՝ 7-ական միավոր, Դին Լիրեն, Գրիշչուկ, Մամեդյարով՝ 6.5-ական, Կրամնիկ՝ 5.5, Սո՝ 5, Արոնյան՝ 4:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
5892 դիտում
21:39 23-03-2016
Հավակնորդների մրցաշար. Արոնյանը «չսեղմեց» Տոպալովին, իրավիճակը ծայրաստիճան սրվեց
4280 դիտում
11:20 26-03-2016
Հավակնորդների մրցաշար. Ամեն ինչ մնաց անփոփոխ
2260 դիտում
14:57 12-12-2015
London Chess Classic. Արոնյանը արդեն 2-րդն է, մրցաշարային իրավիճակը ավելի խճճվեց
Այս բաժնից
862 դիտում
23:00 09-05-2024
Ըմբիշներ Արթուր Սարգսյանը և Հայկ Մնացականյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր են նվաճել
1393 դիտում
17:38 08-05-2024
Ռոստովում կայացած Մուայթայի միջազգային խոշոր մրցաշարում հայ մարզիկները նվաճել են 15 մեդալ
1165 դիտում
21:34 06-05-2024
Կայացել է «Երևան օփեն» մարմնամարզության միջազգային մրցաշարի եզրափակիչ փուլը