211652_close_icon
views-count2251 դիտում article-date 14:57 12-12-2015

London Chess Classic. Արոնյանը արդեն 2-րդն է, մրցաշարային իրավիճակը ավելի խճճվեց

London Chess Classic սուպերմրցաշարի 7-րդ տուրում շախմատասերները վերջապես նորմալ, արդյունավետ պարտիաների ականատեսը դարձան: Առաջին անգամ այս մրցաշարում տուրի 5 պարտիաներից երեք արդյունավետ ելք ունեցան: Արոնյանը, ինչպես նշել էինք, հաղթեց բուլղարացի Տոպալովին, Վաշիեր-Լագրավը տհաճ նվեր մատուցեց Անանդին՝ վերջինիս ծննդյան օրը սևերով հաղթելով հնդիկ գրոսմայստերին, իսկ աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը գեղագիտական տեսանկյունից սքանչելի հաղթանակ տարավ Նակամուրայի նկատմամբ: Անշուշտ, Կառլսենի պարտիան հավակնում է լինել տարվա լավագույնների թվում: Սուպերմրցաշարում մնացել է 2 տուր և մրցաշարային աղյուսակը ծայրաստիճան խճճված տեսք ունի: Առաջին անգամ մրցաշարում միանձնյա առաջատար հայտնվեց՝ Վաշիեր-Լագրավը, որը վաստակել է 4 միավոր: Նրանից ընդամենը կես միավոր ետ են մնում միանգամից 4 շախմատիստ. Արոնյանը, Գրիշչուկը, Կարլսենը և Գիրին: Հենց Գրիշչուկի հետ էլ այսօր Արոնյանը կհանդիպի 8-րդ տուրում և դա հավանաբար, տուրի կենտրոնական պարտիան է: Տուրի մնացած զույգերն են. Անիշ Գիրի (Հոլանդիա, 2784) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ, 2793) Վեսելին Տոպալով (Բուլղարիա, 2803) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա, 2834) Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա, 2773) - Մայքլ Ադամս (Անգլիա, 2737) Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ, 2787) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան, 2796)
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր