211652_close_icon
views-count4277 դիտում article-date 11:20 26-03-2016

Հավակնորդների մրցաշար. Ամեն ինչ մնաց անփոփոխ

Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի [url=https://shamshyan.com/hy/article/2016/03/25/80609/]12-րդ տուրում[/url] Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը սևերով ոչ-ոքի խաղաց Ֆաբիանո Կարուանայի հետ: Բավական դիտարժան այս պարտիայում ոչ-ոքի գրանցվեց 67-րդ քայլում: Տուրը ընդհանրապես անզիջում ստացվեց: Նակամուրան 26-րդ քայլում ջախջախեց Անանդին, իսկ Կարյակինը` մրցաշարը տապալած Տոպալովին: 12-րդ տուրից հետո նորից առաջատարների փոփոխություն եղավ. 7-ական միավորով առջևում են ռուսաստանցի Սերգեյ Կարյակինն ու ամերիկացի Ֆաբիանո Կարուանան: Լևոն Արոնյանը հետ է մեկ միավոր: [b]Հավակնորդների մրցաշար, 12-րդ տուր [/b] Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Լևոն Արոնյան (Հայաստան)՝ 0.5:0.5 Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) - Անիշ Գիրի (Հոլանդիա)՝ 0.5:0.5 Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 1:0 Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - Վեսելին Տոպալով (Բուլղարիա)՝ 1:0 Մրցաշարային իրավիճակը 12-րդ տուրից հետո. Կարյակին, Կարուանա՝ 7-ական միավոր, Անանդ՝ 6.5, Արոնյան, Սվիդլեր, Գիրի՝ 6-ական, Նակամուրա՝ 5.5, Տոպալով՝ 4: Մարտի 26-ին հանգստյան օր է: Մարտի 27-ին Արոնյանը 13-րդ տուրի շրջանակներում սպիտակներով կխաղա Կարյակինի հետ:

Նմանատիպ նյութեր