Հավակնորդների մրցաշար. Առաջատարները պահպանեցին դիրքերը
Հավակնորդների մրցաշարի 9-րդ [url=https://shamshyan.com/hy/article/2018/03/20/1091827/]տուրում[/url] Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի խաղաց Շահրիյար Մամեդյարովի հետ: Հաշտությամբ ավարտվեց նաև Ուեսլի Սո – Ալեքսանդր Գրիշչուկ պարտիան:
Մրցաշարի միանձնյա առաջատար Ֆաբիանո Կարուանան լավ հնարավորություն ուներ հաղթելու Դին Լիժենին, սակայն մի քանի անգամ չգտավ հաղթանակի տանող ուղիները, և արդյունքում պարտիան ավարտվեց հաշտությամբ: Նախորդ հավակնորդների մրցաշարի հաղթող Սերգեյ Կարյակինը վստահ հաղթանակ տոնեց Վլադիմիր Կրամնիկի նկատմամբ:
9-րդ տուրից հետո Կարուանան 6 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել աղյուսակը: 5.5 միավոր վաստակած Շահրիյար Մամեդյարովը գտնվում է 2-րդ հորիզոնականում, իսկ Ալեքսանդր Գրիշչուկը 5 միավորով 3-րդ տեղում է: Սերգեյ Կարյակինը և Դին Լիժենը 4.5-ական միավորով կիսում են 4-5-րդ հորիզոնականները, իսկ Լևոն Արոնյանը, Վլադիմիր Կրամնիկը և Ուեսլի Սոն 3.5-ական միավորով կիսում են 6-8-րդ հորիզոնականները:
Այսօր մրցաշարում հանգստյան օր է:
[b]10-րդ տուրի զույգեր.
[/b]
Ալեքսանդր Գրիշչուկ – Սերգեյ Կարյակին
Վլադիմիր Կրամնիկ – Լևոն Արոնյան
Շահրիյար Մամեդյարով – Ֆաբիանո Կարուանա
Դին Լիժեն – Ուեսլի Սո