ԱՄՆ-ում հանրապետականները պահպանեցին վերահսկողությունը Կոնգրեսի 2 պալատներում
ԱՄՆ Կոնգրեսի Սենատում և Ներկայացուցիչների պալատում նախկինի պես մեծամասնություն կկազմեն Հանրապետական կուսակցության անդամները։
Այդ մասին, ինչպես հաղորդում է Associated Press-ը, հայտնել է NBC հեռուստաալիքը։
Քվեարկության նախնական արդյունքներով՝ Ներկայացուցիչների պալատի 435 տեղերից 247-ը կզբաղեցնեն հանրապետականները։ Կոնգրեսի Վերին պալատում հանրապետականները հաղթել են 18 նահանգներում՝ ապահովելով իրենց համար 48 տեղ։
Նշենք, որ Հանրապետական կուսակությունը Ներկայացուցիչների պալատում զբաղեցնում է տեղերի մեծ մասը դեռ 2008 թվականից։ 2014 թվականից այդ կուսակցության ներկայացուցիչները վերահսկում են ԱՄՆ Կոնգրեսի 2 պալատներն էլ։
Հիշեցնենք, որ ընտրություններում նախնական հաշվարկներով՝ հաղթել է Դոնալդ Թրամփը։