Հավակնորդների մրցաշար. Արոնյանն ու Կարյակինը պահպանեցին առաջատարի դիրքերը
Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի [url=https://shamshyan.com/hy/article/2016/03/19/80049/]7-րդ տուրում[/url]։
Մոսկվայում ընթացող հավակնորդների մրցաշարի 7-րդ տուրի կենտրոնական պարտիան Արոնյան-Կարյակին խաղն էր, քանի որ մրցում էին առաջատարները։ Արոնյանը խաղում էր սև խաղաքարերով։ Պարտիայի 31-րդ քայլին գրոսմայստերները համաձայնեցին ոչ-ոքիին։
Այժմ Արոնյանն ու Կարյակինն ունեն 4,5-ական միավոր և շարունակում են կիսել 1-ին և 2-րդ տեղերը։
Այսօր կկայանա 8-րդ տուրը. Արոնյանը սպիտակներով կխաղա Անիշ Գիրիի հետ։