Հավակնորդների մրցաշար. Արոնյանը պահպանեց առաջատարի դիրքերը, Նակամուրան դեռ նոկդաունի մեջ է
Շախմատի Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի [url=https://shamshyan.com/hy/article/2016/03/20/80109/]8-րդ տուրում[/url] ոչ-ոքի խաղաց հոլանդացի Անիշ Գիրիի հետ: Արոնյանը խաղում էր սպիտակ խաղաքարերով և պարտիայի 42-րդ քայլին գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը:
Ոչ-ոքի գրանցվեց ռուսաստանցիներ Պյոտեր Սվիդլերի և Սերգեյ Կարյակինի խաղում: Ընդ որում, Սվիդլերը մեծ առավելություն էր ձեռք բերել, հաղթած դիրք ուներ, սակայն վերջնամասում զարմանալիորեն սխալ թույլ տվեց, տեմպ կորցրեց և Կարյակինին հաջողվեց ոչ-ոքի խաղալ: Եթե Սվիդլերը հաղթեր, ապա Արոնյանը կդառնար մրցաշարի միանձնյա առաջատարը:
Ինչպես երևում է, ամերիկացի գրոսմայստեր Հիկարու Նակամուրան դեռ ուշքի չի եկել Արոնյանից կրած ցավալի ու արտառոց [url=https://shamshyan.com/hy/article/2016/03/18/79946/]պարտությունից[/url]: Այս անգամ Նակամուրան շատ ավելի հեշտությամբ պարտվեց իր համերկրացի Կարուանային:
Տոպալով-Անանդ պարտիան նույնպես ավարտվեց ոչ-ոքի:
[b]Հավակնորդների մրցաշար, 8-րդ տուր
[/b]Լևոն Արոնյան (Հայաստան) - Անիշ Գիրի (Հոլանդիա)՝ 0.5:0.5
Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)՝ 0.5:0.5
Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 1:0
Վեսելին Տոպալով (Բուլղարիա) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 0.5:0.5
Այս տուրից հետո մրցաշարային աղյուսակը շարունակում են գլխավորել Արոնյանն ու Կարյակինը:
1.Սերգեյ Կարյակին՝ 5
2.Լևոն Արոնյան՝ 5
3.Ֆաբիանո Կարուանա՝ 4,5
4.Վիշվանաթան Անանդ՝ 4,5
5.Անիշ Գիրի՝ 4
6.Պյոտր Սվիդլեր՝ 3,5
7.Հիկարու Նակամուրա՝ 3
8.Վեսելին Տոպալով՝ 2,5
9-րդ տուրում Արոնյանի մրցակիցը աշխարհի նախկին չեմպիոն Վիշի Անանդն է: