4899 դիտում
14:43 16-03-2018
Էստոնիայում Հայաստանի պատմական քարտեզներին նվիրված ցուցահանդես է բացվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մարտի 14-ին Էստոնիայում ՀՀ դեսպանության (նստավայրը՝ Վիլնյուս) կազմակերպմամբ Էստոնիայի ազգային գրադարանում տեղի ունեցավ «Հայաստանը հնագույն քարտեզներում» ցուցահանդեսի բացման արարողությունը, որին ներկա էին Էստոնիայի պետական գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, հասարակական, քաղաքական և մշակութային գործիչներ, Էստոնիայում հավատարմագրված դեսպաններ, լրագրողներ և հայ համայնքի ներկայացուցիչներ:
Բացման խոսքում Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը մասնավորապես նշեց. «Ցուցահանդեսի նպատակն է օտար քարտեզագիրների միջոցով ներկայացնել հայոց հազարամյա պատմության ընթացքը: Քարտեզներում ներկայացված են հայոց պատմության ինչպես անկման, այնպես էլ` վերելքի ժամանակաշրջանները»: Դատապարտելով հայոց պատմության նկատմամաբ ոտնձգության փորձերը` դեսպանը հավելեց, որ թե Հայոց ցեղասպանության ժխտողականության, թե Երևանը որպես ոչ-հայկական տարածք ներկայացնելու անմիտ փորձերի ակունքը նույնն է՝ հայատյացությունը, որի սերմանումը սկսվում է մանկապարտեզներում և դպրոցներում: Դեսպան Մկրտչյանը նաև նշեց, որ ընդամենը հարյուր տարի առաջ քաղաքական քարտեզի վրա հայտնված պետությունն արդեն մի քանի տասնամյակներ շարունակ փորձում է կեղծ գիտական ագրեսիա կիրառել հայոց պատմության նկատմամբ, ինչն ամենուր և մշտապես պետք է արժանանա դատապարտման:
Տալլինի ազգային գրադարանի տնօրեն Յանե Անդրեսոնն իր խոսքում նշեց. «Առիթն օգտագործելով, շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ. հրաշալի գաղափար է՝ նշելու Հայաստանի համար պատմական և արժանահիշատակ այս իրադարձությունը՝ ներկայացնելով երկրի տարածքային զարգացումները դարերի ընթացքում: Քարտեզագրական նման նյութի ցուցադրությունը վկայում է, որ արագ փոփոխվող ժամանակներում մշակութային ժառանգության արժեքավոր մասը պահպանվել է»:
Քարտեզները ներկայացնող Ռուբեն Գալիչյանն ասաց. «Ողջ աշխարհի գրադարաններում և թանգարաններում պահպանվող պատմական քարտեզների 40 տարվա իմ հետազոտության արդյունքում Հայաստանը պատմության տարբեր ժամանակաշրջաններում ներկայացվում է շուրջ 60 քարտեզների միջոցով: Իհարկե, հնարավոր չէ պատմությունը լիարժեք կերպով ներկայացնել բացառապես քարտեզներով. միևնույն ժամանակ, մի հայացք նետելով, երկրի պատմությունը պատկերավոր ընկալելու հնարավորություն է ստեղծվում»:
Միջոցառման բացմանը հաջորդեց ազգային, ժողովրդական երգացանկ ներկայացնող հայ համայնքի կողմից կազմակերպված մշակութային միջոցառումը: Ցուցահանդեսը, որն անց է կացվում Էստոնիայի ազգային գրադարանի և Էստոնիայի հայերի միության աջակցությամբ, բաց է լինելու մինչև ապրիլի 4-ը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
6987 դիտում
22:52 07-06-2017
Հայաստանի պատմական քարտեզներին նվիրված ցուցահանդես է բացվել Վիլնյուսում
9368 դիտում
14:41 25-10-2017
Լատվիայի ազգային գրադարանում բացվել է Հայաստանի պատմական քարտեզների ցուցահանդես. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
3172 դիտում
15:24 18-12-2020
Ստորագրությունդ որ դրել ես, չե՞ս մտածել՝ հետո ի՞նչ պիտի անես․քարտեզներին չե՞ս նայել. Թևան Պողոսյան
Այս բաժնից
607 դիտում
15:23 26-11-2024
Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացին