211652_close_icon
views-count4483 դիտում article-date 12:10 13-03-2018

«Թուֆենկյան» հիմնադրամն առաջնագծում արևային պանելներ է տեղադրել

«Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ առաջնային գծում տեղակայված մի շարք դիրքերում տեղադրվել են արևային պանելներ և մարտկոցներ՝ տեխնիկական սարքավորումները սնուցելու նպատակով: Այս մասին [url=https://artsakhpress.am/arm/news/82364/tufenkyan-himnadramn-arajnagtsum-arevayin-panelner-e-texadrel.html]«Արցախպրես»[/url]-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրենի օգնական Մեդինա Հովհաննիսյանն՝ ավելացնելով, որ արևային պանելների առաջին խմբաքանակը տեղադրվել է մարտ ամսին, ևս մեկ փուլով նախատեսվում է համակարգեր տեղադրել ընթացիկ տարում: Նրա խոսքով՝ ծրագրի նպատակն է աջակցել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակին: Այն շարունակական բնույթ է կրելու: «Արևային համակարգերի պատրաստումը «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամը պատվիրել է Հայաստանում գործող «Արփի Սոլար» կազմակերպությանը: Ընկերության կողմից պատրաստված տվյալ արևային համակարգերը մոբիլ են, հեշտ տեղափոխվող և օժտված բավականաչափ հզորությամբ»,- ընդգծել է Մ. Հովհանիսյանը:

Նմանատիպ նյութեր