ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատունը քննադատել է Պետդեպին՝ կեղծ լուրեր տարածելու համար
ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանությունը քննադատությամբ է հանդես եկել ամերիկյան իշխանությունների հասցեին, հաղորդում է Tass-ը՝ հղում անելով դեսպանության ֆեյսբուքյան հայտարարությանը։
Մասնավորապես, նշվում է, որ Պետդեպը կեղծ լուրեր է տարածում Ռուսաստանի վերաբերյալ։
«Մենք կեղծ լուրերի շարան ենք լսում Արևելյան Գուտայի բնակիչների նկատմամբ Ռուսաստանի ցուցաբերած դաժան վերաբերմունքի, Պորոշենկոյի «գազային» հերոսության, ալկոհոլային դոպինգ-կոկտեյլի ստեղծողի պատմության մասին»,-ասված է դեսպանատան տարածած հայտարարության մեջ։
Ինչ վերաբերում է Լավրով-Թիլլերսոն հանդիպմանը, ապա, ըստ դեսպանատան, իրավիճակը բավականին աղավաղել են։ Ընդգծվել է, որ երկու դիվանագետներն էլ հրաշալի հնարավորություն կունենան «զրուցել ոչ թե մամուլի միջոցով, այլ ուղիղ»։