Չինաստանում արգելափակել են սոցցանցերի 360-ից ավելի օգտատերերի մուտքը՝ փակված նոր պայթյունների մասին լուրեր տարածելու հետ
Չինաստանի իշխանությունների որոշմամբ արգելափակվել է 360-ից ավելի օգտատերերի մուտքը սոցիալական ցանցերի իրենց էջեր:
Ինչպես հաղորդում է Xinhua գործակալությունը, պատճառը վերջիններից կողմից նոր պայթյունների մասին տեղեկությունների տարածումն է:
Ըստ տեղեկությունների՝ չինական Sina Weibo և WeChat սոցցանցերում հայտնվել են հաղորդագրություններ այն մասին, թե թունավոր գազն արդեն հասել է Պեկին, թալանված են բազմաթիվ խանութներ և սուպերմարկետներ, իսկ Տյանցզինում տեղի ունեցած քիմիական պահեստի պայթյունից 1 կմ շառավղով տարածության վրա ոչ մի մարդ կենդանի չի մնացել: