Գերմանիայի առաջնությունում դարպասապահը աննախադեպ գոլ է բաց թողել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Դույսբուրգի» դարպասապահ Մարկ Ֆլեկենը բավական արտառոց և զվարճալի գոլ է բաց թողել՝ Գերմանիայի երկրորդ բունդեսլիգայում «Ինգոլշտադտի» հետ խաղում (2:1):
Իր թիմի դիրքային գրոհի ժամանակ Ֆլեկենը որոշել է ծարավը հագեցնել և ջուր խմել դարպասի ներսում գտնվող շշից:
Այդ ընթացքում «Ինգոլշտադտի» խաղացողները արագ հակագրոհ են անցկացրել, որը խափանելու համար «Դույսբուրգի» պաշտպանը գնդակը գլխով հասցեագրել է այդ պահին ջուր խմող դարպասապահին, որն ընդհանրապես չի հետևել խաղադաշտում իրավիճակին:
Արդյունքում «Ինգոլշտադտի» հարձակվող Շտեֆան Կուչկեին մնացել է ընդամենը գնդակն ուղարկել դատարկ դարպասը: