Գոլ բաց թողնելուց հետո դարպասապահը հարվածել է մրցակցի խաղացողին. տեսանյութ
Անգլիայի երկրորդ դիվիզիոնի վերջին տուրի շրջանակում կայացած «Քուին Պարկ Ռեյնջերս» - «Ուիգան» խաղի ժամանակ հյուրերի դարպասապահ Սքոթ Քարսնի նյարդերը տեղի են տվել: Վերջինս գոլ բաց թողնելուց հետո իբրև փորձել է հարվածել գնդակին, սակայն իրականում հարվածել է մրցակցի հարձակվող Բոբին Զամորային: