Ճապոնիայում դարպասապահը 1,5 րոպեում երկու գոլ է բաց թողել դաշտի կենտրոնից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ճապոնիայի առաջնության երկրորդ դիվիզիոնի «Յամագատա»-«Էխիմե» խաղում (3:0) հանդիսականները երկու անհավանական գոլի ականատես են դարձել:
61-րդ րոպեին՝ 1:0 հաշվի ժամանակ «Յամագայի» խաղացողներից մեկը պատժել է «Էխիմեյի» դարպասապահին, որը անհաշվենկատ կերպով իր դարպասներից հեռու էր դուրս եկել և դաշտի կենտրոնից գրավել դարպասը:
Սակայն դարպասապահը այդ գոլից դասեր չի քաղել, և ընդամենը մեկուկես րոպե անց «Յամագայի» մեկ այլ խաղացող է որոշել բախտը փորձել հեռահար հարվածով՝ տեսնելով, որ դարպասապահը նորից հեռու է դուրս եկել:
Եվ թեպետ այս անգամ հարվածն այնքան էլ ուժեղ չի եղել, սակայն դարպասապահը այն նույնպես բաց է թողել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Montedio Yamagata of J2 (Japan) score from behind the halfway line vs Ehime...twice. In the space of 90 seconds. pic.twitter.com/haFK47qsHq
— GoatWorldSports (@GoatWorldSport1) October 28, 2019