211652_close_icon
views-count523 դիտում article-date 11:15 16-11-2026

Այսօր Արցախի հերոս, լեգենդ դարձած Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրն է. երկնային ծնունդդ շնորհավոր, իսկական հայ․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Արցախի հերոս, լեգենդ դարձած Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրն է։

Զոհվել է Քառօրյա պատերազմի ժամանակ` Մարտակերտի ուղղությամբ տեղակայված դիրքը պաշտպանելիս։

Ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար 2016 թվականի մայիսի 8-ին Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմամբ ու «Ոսկե արծիվ» շքանշանով։

Կենսագրություն

Ռոբերտ Ալեքսանդրի Աբաջյանը ծնվել է 1996 թվականի նոյեմբերի 16-ին[1]՝ Երևանում։ Ունի ավագ եղբայր, երկու քույր։

2003 թվականին ընդունվել է[1] Երևանի թիվ 147 հիմնական դպրոց, որն ավարտել է 2012 թվականին։

2012 թվականին ընդունվել է Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջ[9]։ Քոլեջն ավարտել է 2014-ին՝ ատամնատեխնիկի որակավորմամբ։

2014 թվականին ընդունվել է Մայր Թերեզայի անվան բժշկական ինստիտուտ։

Զինվորական ծառայություն

Ռոբերտ Աբաջյանը պարտադիր ժամկետային զինծառայության է կանչվել 2014 թվականի երկրորդ զորակոչով՝ Արաբկիրի ԶԿ-ից։ Բարձր առաջադիմության շնորհիվ ստացել է կրտսեր սերժանտի կոչում։

Քառօրյա պատերազմ

2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը[12] արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները լայնամասշտաբ հարձակման են անցնում։ Արցախի Հանրապետության հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված հենակետային դիրքերը հրետակոծելուց հետո ադրբեջանական ստորաբաժանումներն անցնում են գրոհի։ Շուրջ երեք հարյուր հոգուց բաղկացած խմբերը տանկերի աջակցությամբ փորձ են կատարում գրավելու հայկական դիրքերը։ Վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանի հրամանատարությամբ վեց զինծառայողից բաղկացած սահմանապահ ուժերն անցնում են շրջանաձև պաշտպանության՝ երկու անգամ հաջողությամբ հետ մղելով հակառակորդի հարձակումները ու խոցելով նաև թշնամու մեկ տան։ Անհաջող հարձակման փորձից հետո թշնամին նահանջում է և կրկին սկսում հրետանակոծել հայկական դիրքերը։

Վաշտի հրամանատարի մահվանից հետո, ոտքի վիրավորում ստացած Ռոբերտ Աբաջյանը հրամանատարությունը վերցնում է իր վրա և պատնեշի վրայից շարունակում մարտը։ Նկատելով, որ խրամատում զինամթերքը վերաջանում է, զինվորներին ուղարկում է փամփուշտ բերելու։ Այդ ընթացքում հակառակորդին հաջողվում է թափանցել դիրք։ Աբաջյանը, կողքին մնացած միակ ծառայակցի՝ վիրավորում ստացած գնդացրորդ Անդրանիկ Զոհրաբյանի հետ, համառ դիմակայությամբ, նահանջում են դեպի դիրքային կացարան։ Արյունահոսությունից շուտով մահանում է Զոհրաբյանը։ Մարտական խորշում դիրքավորվելով, Ռոբերտ Աբաջյանը մինչև վերջին փամփուշտը շարունակում է միայնակ կռվել թշնամու մեծաթիվ ուժերի դեմ, միևնույն ժամանակ կապ հաստատելով գումարտակի հրամանատարի հետ և վերջինիս կարևոր տեղեկություններ հաղորդելով դիրքում կատարվող դեպքերի մասին։ Նկատելով իրեն մոտեցող թշնամուն, Աբաջյանը վերջին անգամ կապի է դուրս եկել և ասել, որ արդեն հանել է իր մոտ մնացած վերջին նռնակը ու պատրաստ սպասում է՝ հենց մոտենան, իր հետ միասին պայթեցնելու է նրանց, որ չհանձնվի[6]։ Տեսնելով իրեն մոտեցող հակառակորդին, Աբաջյանը բացված նռնակը թաքցնում է ափի մեջ և ձեռքերը վեր բարձրացնում, իբր հանձնվում է։ Թույլ տալով, որ բավականաչափ իրեն մոտենան, Աբաջյանն իր հետ միասին նռնակով պայթեցնում է հակառակորդի մի քանի զինվորի։

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանպետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար ԼՂՀ ՊԲ N զորամասի չորրորդ հրաձգային վաշտի երկրորդ հրաձգային դասակի ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանը հետմահու պարգեւատրվեց «Արցախի հերոս» ԼՂՀ բարձրագույն կոչմամբ ու «Ոսկե արծիվ» շքանշանով

Պաշտոնական հայտարարություն

Անձնազոհ քայլով Ռոբերտ Աբաջյանը նաև փրկել է թիկունքից օգնության հասած հայկական ուժերի զինվորներին։

Ապրիլի 8-ին, կողմերի միջև նախապես ձեռքբերված պայմանավորվածությամբ իրականացվում են զոհվածների մարմինների որոնողական աշխատանքներ, որի արդյունքում հայկական կողմը հայտնաբերում է Աբաջյանի և Զոհրաբյանի դիերը։

Հուղարկավորություն

Ապրիլի 11-ին զինվորական կարգով Ռոբերտ Աբաջյանին հողին հանձնեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։ Հոգեհանգիստը տեղի ունեցավ Երևանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում։

Արցախի հերոս

2016 թվականի ապրիլի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանով Ռոբերտ Աբաջյանին հետմահու շնորհվում է «Արցախի հերոս» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրագույն կոչում և «Ոսկե արծիվ» շքանշան[2][6]։ Աբաջյանը դառնում է թվով 24-րդը, ով արժանանում է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը, ինչպես նաև տվյալ տիտղոսի ամենաերիտասարդ կրողը (19 տարեկան)։

Հիշատակ

Երևանի թիվ 147 հիմնական դպրոցը, որտեղ սովորել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանը, 2017 թվականից կրում է նրա անունը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հունվարի 28-ին՝ Հայոց բանակի կազմավորման 34-ամյակի առթիվ, հիշողության, մեծարման տոն էր նաև Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ Արցախի հերոս, լեգենդար Ռոբերտ Աբաջյանի անունը կրող թիվ 147 դպրոցում։ Դպրոցի բակում ասեղ գցելու տեղ չկար, որտեղ տեղի էր ունեցել հերոսի հուշարձանի բացման արարողություն, որին ներկա էին հերոսի հարազատները, ընկերները, այդ թվում՝ զինակից, դպրոցի ուսուցչական կոլեկտիվը, աշակերտները, հերոսածին մայրեր, Արցախյան բոլոր պատերազմներում մասնակցություն ունեցած հերոսներ։

Ներկա էին նաև Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանը, Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Տարոն Անդրեասյանի հայրը՝ ընտանիքի անդամներով, սիրված դերասան ու շոումեն Արտյոմ Մարկոսյանը, ում աղջիկը հերոսի դասընկերն էր եղել և միասին սովորել էին այսօր արդեն լեգենդի անունը կրող դպրոցում, հյուրեր հանրապետության տարբեր մարզերից, անգամ արտերկրից։

Միջոցառման մասնակիցները արձանի բացումից հետո հպարտությամբ նշել էին. ««Բարձունքը մերն է, տղերքը չկան, տղերքն ավելի բարձրում մնացին», ու նշում՝ Ռոբերտն ու նրա նման հազարավորներ նահատակվեցին Հայաստան ու Արցախ աշխարհի համար։ Նրանք հանուն Հայաստանի ու Արցախի նվիրաբերեցին Աստծո կողմից տրված ամենաթանկը՝ իրենց կյանքը։ Մենք չպետք է բացակա դնենք Ռոբերտին ու բոլոր նահատակված լեգենդ դարձած հերոսներին։ Հիմա Ռոբերտն ու նրա նման բոլոր հերոսները երկնքից, կարելի է ասել՝ բարձունքից են մեզ պաշտպանում, իսկ այսօրվանից՝ այս հոյակապ արձանի բացումից հետո նաև այստեղ է նա մեզ պաշտպանելու։

Այս արձանը ոչ թե որպես սիմվոլ է, այլ ամեն անգամ դպրոց մտնելիս խոնարհվելու ենք այդ արձանի առջև ու ի լուր աշխարհի ասելու ենք. «Մեր պարծանք, մեր Կյաժ, մեր Ռոբերտ Աբաջյան, քեզ ու քո նման բոլոր նահատակներին բացակա չենք դնելու։ Ու ինչպես այսօր, այնպես էլ հաճախ, երբ ծաղիկներ կխոնարհենք քո արձանի, և արձանի հարևանությամբ մարզական աշխարհում հայտնի, ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի կողմից տեղադրված քո անվամբ խաչքարին, հպարտանալու ենք ու դարձյալ ի լուր աշխարհի հնչեցնելու ենք ձեր անունները»։

Ֆոտոլրագրողը հայտնել էր՝ հուզիչ էր հերոսի ընտանիքի բարեկամի կողմից բանաստեղծությունը՝ ուղղված Ռոբերտ Աբաջյանին։

Միջոցառման վերջում իրենց պարային գեղեցիկ կատարումով հանդես էին եկել «Avagyan wedding studio» պարային համույթը, իսկ վերջում ներկաները ծաղիկներ էին խոնարհել հերոսի հուշարձանին ու Ա. Ալեքսանյանի կողմից տեղադրված խաչքարին։

Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ Ռոբերտ Աբաջյանի արձանին գրված են նրա հայտնի խոսքերը: Նա, հրամանատարի հետ կապի դուրս գալով, ասել էր. «Էս դիրքում իմ տղերքի արյունն ա թափվել, ստեղ իմ ախպերներն են կռվել… էս հողի վրա պայքար ա եղել, ես էլ հիմա կալցոն քաշում եմ ու ուզում եմ բոլորին փոխանցես, որ էս դիրքը հանձնողի մերը…»։

Քաղաքացիները ծաղիկներ խոնարհելուց հետո մոտենում և իրենց շնորհակալանքի ու երախտիքի խոսքն էին ուղղում արձանի քանդակագործ Վահագն Պապոյանին։

Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր