Անգլիայի Գավաթ. «Լիվերպուլի» դարպասապահը անկյունայինից գոլ է բաց թողնում. տեսանյութ
Անգլիայի գավաթի 3-րդ փուլում անգլիական 4-րդ դիվիզիոնում հանդես եկող «Էքսետեր Սիթիի» կիսապաշտպան Լի Հոլմսը անկյունայինից «չոր տերև» հարվածով գրավեց «Լիվերպուլի» դարպասը, որը պաշտպանում է հունգարացի դարպասապահ Ադամ Բոգդանը:
1-ին խաղակեսից հետո «Էքսետերը» 2:1 հաշվով հաղթում է, ինչը արդեն խոշոր սենսացիա է: