4955 դիտում
15:31 22-02-2018
911 և 102 համարներին ահազանգողի տեղորոշման համակարգ է ներդրվելու
Կառավարություն այսօր հավանություն է տվել «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
Օրինագծով նախատեսվում է, որ «օպերատորը կամ ծառայություններ մատուցողն իրավասու է կարգավորողի կողմից սահմանված կարգով բացահայտել իր հաճախորդի կողմից օգտագործվող ծառայության վայրի վերաբերյալ տեղեկությունները (հաճախորդի տեղորոշում) և հաճախորդի անձնական տվյալները՝ դեպի արտակարգ պատահարների արագ արձագանքման ծառայության 112 (911) և ՀՀ ոստիկանության 102 համարներին կատարվող կանչերի (հաղորդումների) դեպքում»:
Ըստ հիմնավորման, մասնավորապես, «911» ծառայությունը իրականացնում է տարաբնույթ ահազանգերի սպասարկում, ահազանգողներին ցուցաբերում բժշկական և հոգեբանական խորհրդատվություն ու աջակցություն, կազմակերպում ստեղծված իրավիճակին համարժեք արձագանքում՝ ներգրավելով համապատասխան ուժեր ու միջոցներ: Ծառայության գործունեության ընթացքում գրանցվել են այնպիսի դեպքեր, երբ ահազանգողն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չի կարողանում ոչ միայն ճշգրիտ, այլև՝ մոտավորապես տրամադրել դեպքի վայրի հասցեն:
Ծառայությունում ահազանգողի տեղորոշման համակարգի ներդրումը կարևորագույն գործընթաց է, որի շնորհիվ զգալի կնվազի օգնության ցուցաբերման ժամանակահատվածը, կիրականացվի թիրախային արձագանքում, կկանխվի ավելորդ ուժերի վատնումը:
Նմանատիպ նյութեր
7808 դիտում
19:10 03-05-2020
Տիգրան Ավինյան. Բացի տեղորոշման համակարգից, ևս մի նոր համակարգ ենք ներդնելու
1430 դիտում
19:50 08-09-2015
Ներդրվելու է կենդանիների համարակալման համակարգ
3273 դիտում
12:50 21-08-2021
Հիփոթեքային վարկի սպասարկման համար եկամտահարկի վերադարձի ավտոմատացված համակարգ է ներդրվելու․ ՊԵԿ
Այս բաժնից
661 դիտում
18:30 22-01-2025
Վարչապետն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգողին
661 դիտում
18:18 22-01-2025
ՏԿԵ նախարարն ընդունել է Հայաստանում ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գրասենյակի ներկայացուցչին
517 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ