7763 դիտում
19:10 03-05-2020
Տիգրան Ավինյան. Բացի տեղորոշման համակարգից, ևս մի նոր համակարգ ենք ներդնելու
Մենք նոր համակարգ ենք փորձելու կայացնել, որը շատ մեծ ուշադրություն է դարձնելու ինքնամեկուսացման կանոնների պահպանմանը: Այս մասին այսօր՝ մայիսի 3-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ բացօթյա տարածքում անցկացված խորհրդակցության ժամանակ նշեց փոխվարչապետ, ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը, հայտնում է [url=https://news.am/arm/news/576263.html]News.am[/url]-ը:
«Մեր տեղորոշման գործիքները, ինչպես նաև նոր միավորներ, որոնք սկսելու են այցելել ինքնամեկուսացվածներին, պետք է ապահովեն, որ ինքնամեկուսացման ռեժիմը պահպանվի: Խոսքն այն մարդկանց մասին է, որոնք շփում են ունեցել վարակակրի հետ, ապա նաև ասիմպտոմ վարակակիրների:
Եվս մի նոր համակարգ կներդնենք, որը թույլ կտա ավելի խիստ հետևել ինքնամեկուսացման ռեժիմին: Դա հնարավորություն կտա առանց մարդկանց հյուրանոցներում պահելու մարդկանց պահել ինքնամեկուսացման ռեժիմում»,-ասաց նա:
Նմանատիպ նյութեր
4931 դիտում
15:31 22-02-2018
911 և 102 համարներին ահազանգողի տեղորոշման համակարգ է ներդրվելու
2805 դիտում
20:01 21-03-2017
Քննարկվել է Հայաստանում «էլեկտրոնային մշտական» համակարգ ներդնելու հնարավորությունը
Այս բաժնից
679 դիտում
13:56 23-12-2024
Այդ քայլերը լինելու են ռադիկալ. Ավինյանը՝ Երևանում օդի որակի բարելավման մասին