Ժոզե Մոուրինյո. Մեզ ծանր իրավիճակի մեջ են դնում
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն քննադատել է հոկտեմբերին թիմի խաղային ժամանակացույցը:
Հոկտեմբերի 17-ին մանկունյանցիները ԱՊԼ-ում արտագնա հանդիպում կանցկացնեն «Լիվերպուլի» հետ, 20-ին` կընդունեն «Ֆեներբահչեին» (Եվրոպայի Լիգա), 23-ին` արտագնա հանդիպում «Չելսիի» հետ (ԱՊԼ), 26-ին տանը կխաղան «Մանչեսթեր Սիթիի» հետ (Անգլիական լիգայի գավաթ):
«Մենք «Լիվերպուլի» հետ կարող էինք խաղալ շաբաթ կամ կիրակի: Սակայն խաղալու ենք երկուշաբթի և հավանաբար, այնքան էլ լավ վիճակում չենք լինի:
Ընդհանրապես, երկուշաբթի օրվա խաղերը կասկածելի նվեր են մեր համար, այսպես ասած` տրոյական ձի: Մեզ ծանր իրավիճակի մեջ են դնում, բայց մենք կփորձենք դուրս գալ Եվրոպայի Լիգայի փլեյ-օֆֆ», ասել է Մոուրինյոն: