Փրկարարները ձյան արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներ
Փետրվարի 15-ին, ժամը 15:00-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի ջրամբարի 4-րդ պահակակետի մոտակայում ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ավտոմեքենաներն արգելափակվել են Կեչուտի ջրամբարի մոտակայքում՝ «Արփա-Սևան 1» կոչվող տարածքում:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՈւԱԶ» մակնիշի 33 OO 668 և «ՈւԱԶ» մակնիշի 34 SS 245 պետհամարանիշերով ավտոմեքենաները: