211652_close_icon
views-count6712 դիտում article-date 23:19 15-12-2016

Փրկարարները ձյան արգելափակումից դուրս են բերել մեծ թվով ավտոմեքենաներ

Դեկտեմբերի 15-ին, ժամը 16.57-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Սարալանջի փողոցի թիվ 2 շենքի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ՎԱԶ 2121 մակնիշի 999 ՍՏ 21 պետհամարանիշով (վարորդ՝ 1990 թ. ծնված Է. Մ.) ավտոմեքենան: *** Դեկտեմբերի 15-ին, ժամը 15.42-ին տեղեկություն է ստացվել, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 9-րդ կմ-ին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և արգելափակվել ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ЛАДА-015 մակնիշի 05 US 065 պետհամարանիշով (վարորդ՝ 1986 թ.ծնված Ա. Հ.) ավտոմեքենան : *** Դեկտեմբերի 15-ին, ժամը 15.10-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի ջրամբարում հերթապահություն իրականացնելու նպատակով անհրաժեշտ է բարձրանալ «Միդեի Դար» կոչվող տարածք, ճանապարհն անանցանելի է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն իրականացրել են ճանապարհահատվածի բացման աշխատանքներ. «Grand Cherokee» մակնիշի 34 CL 940 պետհամարանիշով ավտոմեքենան շարունակել է ընթացքը: *** Դեկտեմբերի 15-ին, ժամը 15.48-ին տեղեկություն է ստացվել, որ Վարդենիս-Մեծ Մասրիկ ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mitsubishi Altima» մակնիշի 35 DC 417 պետհամարանիշով (վարորդ՝ Ն. Ս.) ավտոմեքենան։ *** Դեկտեմբերի 15-ին, ժամը 12.15-ին տեղեկություն է ստացվել, որ Տալվորիկ-Վանանդ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Opel Astra» մակնիշի 33 DO 877, «ԳԱԶ-3110» մակնիշի 34 TS 116 և «ԳԱԶ-3110» մակնիշի 07 ՕՕ 376 պետհամարանիշներով ավտոմեքենաները: *** Դեկտեմբերի 15-ին, ժամը 11.37-ին տեղեկություն է ստացվել, որ Հրազդան-Լեռնանիստ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին ՊԱԶ մակնիշի մարդատար ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ՊԱԶ մակնիշի 3692Լ պետհամարանիշով ավտոմեքենան: *** Դեկտեմբերի 15-ին, ժամը 09.46-ին տեղեկություն է ստացվել, որ Հրազդան-Կաքավաձոր ավտոճանապարհի 6-րդ կմ-ին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ԵրԱԶ մակնիշի 34 MT 781 պետհամարանիշով ավտոմեքենան: *** Դեկտեմբերի 15-ին, ժամը 09.11-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Ջրառատավան թաղամասի սկզբնամասում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Ford Transit մակնիշի 42 ՍԼ 780 պետհամարանիշով ավտոմեքենան (12 ուղևոր): *** Դեկտեմբերի 15-ին, ժամը 08.45-ին տեղեկություն է ստացվել, որ Դաշտադեմ-Արտենի ավտոճանապարհի 2-րդ կմ-ին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ԳԱԶ-24 մակնիշի 65 ՏՍ 430 (1 ուղևոր), BMW 525 մակնիշի 94 CC 004 (1 ուղևոր) պետհամարանիշերով և УАЗ մակնիիշի առանց պետհամարանիշի (3 ուղևոր) ավտոմեքենաները: *** Դեկտեմբերի 15-ին, ժամը 08.07-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-1 ավտոճանապարհի Թալին-Երևան հատվածի 1-ին կմ-ին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Opel Vectra մակնիշի 34 NR 490 պետհամարանիշով ավտոմեքենան (1 ուղևոր): *** Դեկտեմբերի 15-ին, ժամը 02.43-ին ահազանգ է ստացվել, որ Սուսեր-Ցամաքասար ավտոճանապարհի 1-ին կմ-ին ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 2 ավտոմեքենա (2 ուղևոր): ***

Նմանատիպ նյութեր