211652_close_icon
views-count9193 դիտում article-date 23:22 14-12-2016

Փրկարարները ձյան արգելափակումից դուրս են բերել մեծ թվով ավտոմեքենաներ

Դեկտեմբերի 14-ին, ժամը 18.57-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի միկրոշրջան թաղամասում ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները արգելափակումից դուրս են բերել Lada Priora մակնիշի 50 VV 033 պ/հ (վարորդ՝ Ն. Ա.) ավտոմեքենան: *** Դեկտեմբերի 14-ին, ժամը 13.28-ին ահազանգ է ստացվել, որ Թալին-Մաստարա ավտոճանապարհին ավտոմեքենա է շրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Թալին-Մաստարա ավտոճանապարհի 8 կմ-ին «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում, տուժածներ չկան: Փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից: *** Դեկտեմբերի 14-ին, ժամը 17.47-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կոճոռ թաղամասի թիվ 48 հասցե մոտակայքում Լեքսուս մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Լեքսուս մակնիշի 34 ND 745 պ/հ (վարորդ՝ Գ. Ա.) ավտոմեքենան: *** Դեկտեմբերի 14-ին, ժամը 16.51-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանում ԶԻԼ մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ԶԻԼ մակնիշի 414 LO 04 պ/հ (վարորդ՝ Հ. Մ.) ավտոմեքենան: *** Դեկտեմբերի 14-ին, ժամը 15.17-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կոճոռ թաղամասի թիվ 48 հասցեի մոտակայքում ԳԱԶ-3110 մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ԳԱԶ-3110 մակնիշի 34 SQ 639 պ/հ (վարորդ՝ Ռ. Պ.) ավտոմեքենան: *** Դեկտեմբերի 14-ին, ժամը 12.57-ին տեղեկություն է ստացվել, որ Վարդենյաց լեռնանցքի «Իջևանատուն» կոչվող հատվածում «Լada Priora» մակնիշի 34 PZ 736 պ/հ ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 4 ավտոմեքենա և 5 ուղևոր: *** Դեկտեմբերի 14-ին, ժամը 12.51-ին ահազանգ է ստացվել, որ Սիփան-Ալագյազ ավտոճանապարհի 1-ին կմ-ին «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում,անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Օպել Վեկտրա» մակնիշի 34 QU 773 պ/հ (վարորդ` Ս. Բ.) ավտոմեքենան, իսկ 4 ուղևորի տեղափոխվել են Ծաղկահովիտ գյուղ: *** Դեկտեմբերի 14-ին, ժամը 11.32-ին ահազանգ է ստացվել, որ Նիգավան-Ապարան ավտոճանապարհի 1-ին կմ-ին «ԳԱԶ-3110» մակնիշի մեքենան արգելափակվել է ձնակույտում, կա վատառողջ քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 3 ավտոմեքենա և 4 ուղևոր: *** Դեկտեմբերի 14-ին, ժամը 10.02-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Լուսագյուղ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձնակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումրց դուրս են բերել «Օպել Վեկտրա» մակնիշի 34 LQ 549 պ/հ (վարորդ` Ռ. Ղ.) ավտոմեքենան: *** Դեկտեմբերի 14-ին, ժամը 07.20-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կոճոռ թաղամասի Ավետիսյան փողոցում՝ հուշարձանի հարևանությամբ, տեղի է ունեցել ՃՏՊ. ГАЗель մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլ.սյանը և արգելափակվել է ձյան մեջ: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարները դուրս են բերել արգելափակումից ГАЗель մակնիշի 34 PC 842 պ/հ ավտոմեքենան, տուժածներ չկան: *** Դեկտեմբերի 14-ին, ժամը 05.02-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագյուղ թաղամասում՝ ՃՈ հատուկ պահպանվող տարածքի մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է և չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ՎԱԶ-2199 մակնիշի 35 CX 350 պ/հ ավտոմեքենան խափանվել է: Փրկարարներն ավտոմեքենան հեռացրել են երթևեկելի հատվածից:

Նմանատիպ նյութեր