Փրկարարները ձյան արգելափակումից ավտոմեքենաներ են դուրս բերել
Դեկտեմբերի 14-ին, ժամը 07.20-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կոճոռ թաղամասի Ավետիսյան փողոցում՝ հուշարձանի հարևանությամբ, տեղի է ունեցել ՃՏՊ. ГАЗель մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլ.սյանը և արգելափակվել է ձյան մեջ:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարները դուրս են բերել արգելափակումից ГАЗель մակնիշի 34 PC 842 պ/հ ավտոմեքենան, տուժածներ չկան:
***
Դեկտեմբերի 14-ին, ժամը 05.02-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագյուղ թաղամասում՝ ՃՈ հատուկ պահպանվող տարածքի մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է և չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ՎԱԶ-2199 մակնշի 35 CX 350 պ/հ ավտոմեքենան խափանվել է:
Փրկարարները ավտոմեքենան հեռացրել են երթևեկելի հատվածից: