53708 դիտում
14:11 15-02-2018
Երևանում քաղաքացիների ու հրշեջների օպերատիվ գործողությունների արդյունքում «Սանիթեք» ընկերությանը պատկանող աղբատարը մոխրակույտի չվերածվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արցախի պողոտայի վերջնամասում՝ «Տէցի կրուգի» հատվածում, հրդեհ է բռնկվել «Սանիթեք» ընկերությանը պատկանող աղբատար ավտոմեքենայում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին ԱԻՆ ՓԾ թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ հրամանատար Խաչիկ Շահբազյանի գլխավորությամբ, քաղաքացիներն իրենց ուժերով փորձել են կանխել ավտոմեքենայում առաջացած հրդեհը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան։
Հավաքվածներն էլ նշում էին, որ եթե քաղաքացիները միջոցներ չձեռնարկեին, իսկ հրշեջներն էլ օպերատիվ չգործեին, ապա ավտոմեքենան վերածվելու էր մոխրակույտի և տեղափոխվելու էր աղբանոց։
Նշված վայրում ուժեղացված ծառայություն էին կատարում Երևանի ՃՈ ծառայողները, որպեսզի հետաքրքրասեր վարորդները խցանում չառաջացնեին։ Իսկ դրա պակաս, ինչպես հայտնի է, երբևէ չի լինում, քանի որ վարորդները, սովորույթի համաձայն, կայանում են ավտոմեքենաները և որպես հետաքրքրասեր քաղաքացիներ, դիտողի դերում են դուրս գալիս։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 88+
88+