Փրկարարները դադարեցրել են ջրի արտահոսքը, իսկ բնակարանի դուռը բացվել է տեղի ուժերով
Օգոստոսի 31-ին, ժամը 13:21-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի Նոր թաղամասի թիվ 10 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է և բնակարանում առկա է ջրագծի վթար, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները դադարեցրել են ջրի արտահոսքը, իսկ բնակարանի դուռը բացվել է տեղի ուժերով: