211652_close_icon
views-count33990 դիտում article-date 19:36 10-02-2018

2 երեխաների միայնակ մայրը ամուսնու եղբոր պատճառով դատական քաշքշուկների մեջ է. Աշտարակի դատարանի դատավորը գումար է պահանջել վճիռը իր օգտին կայացնելու համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արագածոտնի մարզի Աղձք գյուղի բնակիչ 40-ամյա Արմենուհի Կիրկիտյանը միայնակ է մեծացնում իր 2 երեխաներին, քանի որ ամուսինը՝ Զավեն Ղուկասյանը, 2014 թվականին մահացել է Ռուսաստանի Դաշնությունում: Չնայած ընտանիքի սուղ միջոցներին, դժվար ապրելակերպին, արդեն մի քանի տարի է՝ ստիպված են դատարաններում ապացուցել այն փաստը, որ գյուղում գտնվող տան միակ սեփականատերը իրենք են: [color=#EF2929] SHAMSHYA.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում Ա. Կիրկիտյանը ասաց. -2002 թվականին ամուսնուս հայրը մահացավ, որից հետո ամուսնուս քույրն ու եբայրը նոտարով հրաժարվեցին ժառանգության իրենց մասնաբաժնից: Երևանի բնակարանը վաճառեցինք և ընտանիքով գնացինք Ռուսաստան: Այդ ժամանակ ամուսնուս եղբյարը՝ Գևորգը, գնում է Թուրքիա, որտեղ իր մայրիկն է գտնվում, այնտեղ ոմն Օհան Վեզիրողլուց 15.000 ԱՄՆ դոլար է պարտքով վերցնում և պարտավորագիր ստորագրում, որ փողը կվերադարձնի, կամ հակառակ դեպքում՝ հայրական տանից իրեն հասանելիք մասնաբաժինը կտա, որից հետո, բնականաբար, գումարը չի վերադարձնում և սկսվում են դատական գործընթացներ: Ազգությամբ թուրք Վեզիրողլին մահացել է, նրա անունից դատարանում հանդես է գալիս կինը՝ Սուսաննա Զաքարյան Վեզիրողլին: Աշտարակի դատարանում դատերից մեկի ժամանակ, երբ ես հիշեցրեցի նոտարի թղթի մասին, որ բացի իր ամուսնուց մյուսները հրաժարվել են իրենց մասնաբաժնից, դատավորը կանգնեց մի այնպիսի հայտարարություն արեց, որը քննության է արժանի: Նա ասաց, որ 2000 դոլարը ես տայի, վճիռը իմ օգտին կկայացնեին: Դատավորի անուն ազգանունը չեմ հիշում, ցավոք սրտի: Այնուհետեև գործը ուղարկվեց վերաքննիչ դատարան, որն էլ կրկին հետ ուղարկեց առաջին ատյանի դատարան՝ ավելի մանրամասն քննելու: Ստացվում է, որ դատարանը հաշվի չի առնվում որոշ կարևորագույն փաստաթղթեր և որոշումներ է կայացնում գումարով: Էս տունը դարձել է գլխացավանք, ուզում են իրենք էլ ժառանգորդ ճանաչվեն, չէ որ նրանք նոտարով հրաժարվել են իրենց մասնաբաժնից, ինչպես է ամուսնուս եղբայրը՝ Գևորգը, այդ ամենից հետո այդ տունը խոստացել իր պարտքերի դիմաց: Խնդրում եմ, որ իրավապահ մարմինները հետամուտ լինեն Աշտարակի դատավորի հայտարարությանը և գոնե այս դատաքննությունը արդարացի ավարտ ունենա: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր