5882 դիտում
17:15 10-02-2018
2017թ. Վրաստան է այցելել 7.554.936 զբոսաշրջիկ, եկամուտը կազմել է 2,75 մլրդ դոլար
Զբոսաշրջության ոլորտը Վրաստանի տնտեսության կարևորագույն ոլորտներից է, և Զբոսաշրջության ազգային վարչակազմն առավելագույն ջանքեր կգործադրի դրա հետագա զարգացման համար: [url=https://www.newsgeorgia.ge/dohod-gruzii-ot-turizma-v-2017-godu-sostavil-2-75-milliarda-dollarov/]«Նովոստի-Գրուզիայի»[/url] հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է գերատեսչության ղեկավար Գեորգի Չոգովաձեն ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
Չոգովաձեն նշել է, որ 2017 թ. արդյունքներով զբոսաշրջության ոլորտը ռեկորդային ցուցանիշ է արձանագրել:
«2017թ. Վրաստան է այցելել 7.554.936 միջազգային զբոսաշրջիկ (նախորդ տարվա համեմատ աճը՝ 18,8%): 2017 թ. զբոսաշրջությունը երկրի տնտեսությանը բերել է ավելի քան 2 մլրդ 750 մլն դոլար, ինչը 27%-ով ավել է, քան 2016 թ.: Դա աննախադեպ ռեկորդային ցուցանիշ է: Մեր առաջադրանքն է՝ էլ ավելի զարգացնել զբոսաշրջությունը և առավելագույնս աջակցել այդ ոլորտին»,- հայտարարել է Չոգովաձեն:
Նմանատիպ նյութեր
3914 դիտում
09:00 15-08-2015
2014-ին պատգամավորի տարեկան եկամուտը կազմել է մոտ 26 մլն դոլար. ՀԺ
2402 դիտում
19:53 02-04-2017
Ժամը 17:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 1,317,936 մարդ կամ՝ ընտրողների 50,93%-ը
1546 դիտում
10:13 25-06-2015
Այս տարվա առաջին եռամսյակում ՀԷՑ-ի եկամուտը կազմել է 5 միլիարդ 700 միլիոն ռուսական ռուբլի. Ժողովուրդ
Այս բաժնից
1291 դիտում
17:04 02-02-2025
Թուրքիան պատրաստ է ընդունել Գազայում ազատ արձակված պաղեստինցի բանտարկյալներին
1102 դիտում
15:21 02-02-2025
Սիրիայի նորանշանակ նախագահն առաջին արտասահմանյան այցը կատարել է Սաուդյան Արաբիա
1531 դիտում
14:53 02-02-2025
Ղազախստանի դեսպանը հայտարարել է, որ դեպի բաց ջրեր ամենաանվտանգ ճանապարհը Իրանի երկաթուղային միջանցքն է