3914 դիտում
09:00 15-08-2015
2014-ին պատգամավորի տարեկան եկամուտը կազմել է մոտ 26 մլն դոլար. ՀԺ
«Հայկական ժամանակը» գրում է. «Հանրապետական պատգամավոր, «Ջերմուկ գրուպի» սեփականատեր Աշոտ Արսենյանն իրեն պատկանող բաժնետոմսերից 247,3 միլիոն դրամի չափով օտարել է: Դեռ նախորդ տարի մամուլը գրել է, որ ՀՀ նախկին վարչապետ, Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանը ձեռք է բերել «Պեպսի-Կոլա» ընկերության բաժնետոմսերի խոշոր փաթեթ, եւ քանի որ «Պեպսի-Կոլայի» վաճառքը Հայաստանում կենտրոնացած է հենց Աշոտ Արսենյանի ձեռքում, այս բիզնեսը կարող է անցնել հենց Սարգսյանին: Սակայն ավելի ուշ, ՀԺ-ի թղթակցի հետ զրույցում Արսենյանը հերքել էր այս տեղեկությունը:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքից տեղեկանում ենք, որ Արսենյանը նախորդ տարի թվով վեց փոխառություն է հանձնել, իր ունեցած փոխառությունները տարեվերջին հասցնելով 2,5 մլրդ դրամի, 145 հազար եվրոյի եւ 17,5 մլն դոլարի:
Պատգամավորի հայտարարագրած դրամական միջոցները կազմել են 1,3 մլրդ դրամ եւ 1,6 մլն դոլար: Արսենյանի 2014 թ. տարեկան եկամուտը կազմել է 11,8 մլրդ դրամ եւ մոտ 1,5 մլն դոլար (ընդհանուր հաշվով մոտ 26 մլն դոլար)»:
Նմանատիպ նյութեր
5879 դիտում
17:15 10-02-2018
2017թ. Վրաստան է այցելել 7.554.936 զբոսաշրջիկ, եկամուտը կազմել է 2,75 մլրդ դոլար
1313 դիտում
18:14 29-10-2022
Նախորդ 3 տարիներին ՔՊ-ի եկամուտը կազմել է 932 մլն 431 հազար դրամ
1546 դիտում
10:13 25-06-2015
Այս տարվա առաջին եռամսյակում ՀԷՑ-ի եկամուտը կազմել է 5 միլիարդ 700 միլիոն ռուսական ռուբլի. Ժողովուրդ
Այս բաժնից
1387 դիտում
08:55 25-01-2025
«Սա Հայաստանի իշխանությունների ողբերգական ձեռագիրն է, որի հետևանքները 2020 թվականից տեսնում ենք». «Փաստ»
1315 դիտում
07:40 25-01-2025
Կարևորը՝ մարդկանց կյանքն ավելի բարդացնեն. «Փաստ»
7774 դիտում
17:51 24-01-2025
Միջազգային փոխանցումներ դեպի ԱՄՆ և Եվրոպա՝ լավագույն սակագներով