Կուբանի բնակիչը կատվով լվացել է մեքենան. նրան կարող են ազատազրկել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Կրասնոդարի երկրամասի բնակիչներից մեկը կատվով լվացել է մեքենան: Դատելով տեսանյութի մեկնաբանություններից, նման կերպ տղամարդը որոշել է կատվին պատժել նրա համար, որ վերջինս ցատկել է մեքենայի վրա և այնտեղ կեղտոտել: Ոստիկանությունն այս դրվագի առթիվ հետաքննություն է սկսել:
Նշենք, որ այս տարվա հունվարի 30-ին Կոմիում դատարանը 37-ամյա տղամարդուն դատապարտել է 1 տարվա ազատազրկման՝ կատվի համար: 2017-ի հոկտեմբերին Ուխտայում բնակվող այդ տղամարդը նեղանալով ընկերուհուց, վերցրել է վերջինիս՝ «Ռիժիկ» կատվին, մտցրել լվացքի մեքենայի մեջ ու միացրել այն: Կենդանին սատկել է:
2017թ. դեկտեմբերին ՌԴ Պետդուման ընդունեց օրինագիծ, որը կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար առավելագույն պատժաչափը մեծացրեց 2-ից մինչև 5 տարվա ազատազրկում: Այդ օրինագիծը տարածվում է նաև նրանց վրա, ովքեր կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի տեսաձայնագրությունները տեղադրում են ինտերնետում: