Արսեն Պապիկյանը կարող է հաստատվել «Կուբանի» գլխավոր մարզչի պաշտոնում
Կրասնոդարի «Կուբանի» ղեկավարությունը քննարկում է Արսեն Պապիկյանին թիմի գլխավոր մարզիչ նշանակելու հարցը:
Նման որոշում կայացվի, եթե «Կուբանը» Ռուսաստանի այս առաջնության արդյունքներում դուրս թռնի բարձրագույն լիգայից: Եթե թիմը իր տեղը պահպանի լիգայում, ապա այդ դեպքում նոր մարզիչ կփնտրեն:
Նշենք, որ Արսեն Պապիկյանը կրասնոդարյան ակումբը գլխավորեց ապրիլի 26-ին, երբ պաշտոնանկ եղավ նախկին մարզիչ Սերգեյ Տաշուևը:
26 տուրից հետո «Կուբանը» 21 միավորով զբաղեցնում է Ռուսաստանի առաջնության նախավերջին` 15-րդ հորիզոնականը: