Օլեգ Մկրտչանը դարձավ «Կուբանի» միանձնյա սեփականատերը
Կրասնոդարի «Կուբան» ակումբի բաժնետոմսերի 100 տոկոսի սեփականատերը դարձավ Օլեգ Մկրտչանը:
Նշենք, որ նախկինում «Կուբանի» համասեփականատերերն էին Կրասնոդարի երկրամասի վարչակազմն ու Մկրտչանը:
OneDivision-ը հայտնում է, որ բաժնետերերի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ բոլոր բաժնետոմսերը պետք է կենտրոնացվեն մեկ ձեռքում և արդյունքում «Կուբանը» դառնում է մասնավոր ակումբ: Գործարքի մանրամասները չեն հրապարակվում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հայազգի գործարարը կշարունակի մնալ «Կուբանի» գլխավոր հովանավորը: