211652_close_icon
views-count4105 դիտում article-date 22:57 01-02-2018

Փրկարարները ձյան արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներ

Փետրվարի 1-ին, ժամը 11:30-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի խաչմերուկում «Mercedes ML» ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mercedes ML» մակնիշի 33 DO 133 պետհամարանիշի ավտոմեքենան: *** Փետրվարի 1-ին, ժամը 10:08-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղի միջնամասում «ГАЗ-53» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ГАЗ-53» մակնիշի 34 ZZ 609 պետհամարանիշի ավտոմեքենան:

Նմանատիպ նյութեր