Փրկարարները ձյան արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներ
Հունվարի 31-ին, ժամը 18:25-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հանքավան գյուղի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասին հարակից սարի լանջին ՎԱԶ-2121 մակնիշի 777 OL 77 պետհամարանիշով ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ:
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից (3 ուղևոր):
***
Հունվարի 31-ին, ժամը 17:38-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Ռյա Թազա գյուղի գերեզմանատան մոտակայքից արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2101» մակնիշի 34 OR 173 պետհամարանիշով ավտոմեքենան: