Պոգբան տեղափոխվեց Թուրքիա
Ֆրանսիացի պաշտպան Ֆլորենտեն Պոգբան, որը հանդես էր գալիս «Սենտ-Էտյենում», տեղափոխվեց թուրքական «Գենչլերբերլիգի»:
27-ամյա ֆուտբոլիստը, որը Ֆրանսիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի ավագ եղբայրն է, թուրքական ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2019 թվականի հունիսը:


