211652_close_icon
views-count1020 դիտում article-date 21:59 29-10-2014

Պոգբան կարող է աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը դառնալ. Զիդան

Լեգենդար ֆրանսիացի ֆուտբոլիստ Զինեդին Զիդանը գովասանքի խոսքեր է հղել իր հայրենակից Պոլ Պոգբայի հասցեին: Ֆրանսիացի մասնագետը նաև նշել է ֆուտբոլիստի «աճը»: «Չնայած իր տարիքին, Պոգբան անհավանական խաղ է ցուցադրում: Հավանաբար, նրա մասին շատ են խոսում, բայց եթե նա նույն կերպ շարունակի, ապա կարող է դառնալ համաշխարհային ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկը: Պոգբայի խաղաոճը նման է Կլոդ Մակելելի և Պատրիկ Վիեյրայի խաղաոճին: Եթե ես նրա մարզիչը լինեի, ապա նրան կօգտագործեի առաջ քաշված կիսապաշտպանի դիրքում: Նրան անհրաժեշտ է շարունակել նույն ոգենշնչությամբ, և այդ դեպքում նա լավ կիսապաշտպանից կվերածվի թոփ մակադրակի ֆուտբոլիստի»,-ասել է Զիդանը:

Նմանատիպ նյութեր