Պոգբան երկար չի մնա Իտալիայում. Ռայոլա
Ֆրանսիայի հավաքականի և «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբայի գործակալ Մինո Ռայոլան հասկացրել է, որ ֆուտբոլիստը երկար չի մնա իտալական առաջնությունում` չնայած, որ վերջերս իր պայմանագրի ժամկետը թուրինյան ակումբի հետ երկարաձգել է մինչև 2019 թվականը:
«Պոգբան երկար չի մնա Իտալիայում: Չնայած, որ ամեն ինչ կախված է «Յուվենտուս»-ից: Մենք վերջերս նոր պայմանագ իր կնքեցինք Թուրինը ներկայացնող ակումբի հետ, որը նախատեսված է մինչև 2019 թվականը»,- Ռայոլայի խոսքերը մեջբերում է Sport Mediaset-ը: